Մայիսի 9

Մայիսի 9 

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռակի տոն է ՝ եռատոն: Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը: Մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն հայրենական պատերազմի, այլև արցախյան պատերազմի հերոսներով, որոնց պետք է հիշել և օրինակ դարձնել մեր երիտասարդների համար: Անկախ այն բանից, թե քանի տարի է անցել պատերազմից պետք է հիշել, հիշել այն մարդկանց, որոնց արյան և կյանքի գնով ձեռք բերվեց այս հաղթանակները: Հիշել այն չարիքը, որ բերում է պատերազմը և թույլ չտալ նոր պատերազմների սանձազերծմանը: