Ծնողական խորհուրդ

         Ծնողական  խորհրդի  կազմը

 

  1. Մկրտչյան       Պայծառ     Նախագահ        8-րդ դասարան
  2. Սարգսյան       Անյուտա     անդամ           7-րդ դասարան
  3. Գրիգորյան       Լուսինե     անդամ            6-րդ դասարան
  4. Լաչինյան         Մարինե     անդամ           5-րդ դասարան
  5. Կարապետյան   Սոֆյա       անդամ           4-րդ դասարան
  6. Գրիգորյան      Մանե         անդամ           2-րդ դասարան
  7. Պետրոսյան     Քրիստինե    անդամ          1-ին դասարան

 

        Ծնողական  խորհրդի  աշխատանքային  գործունեությունը

  • Ծնողական  խորհրդի  կողմից առաջարկությունների պատրաստում և ներկայացում դպրոցի  խորհրդի քննարկմանը:
  • Ապահովել  ծնողների  ներգրավումը սովորողների արտադպրոցական և արտադասարանական դաստիարակությանը:
  • Աջակցել միջոցառումների  կազմակերպմանը:
  • Աջակցել  աշակերտների հետաքրքրությունների  և նախասիրությունների  բացահայտմանը:
  • Աջակցել  խմբակների  աշխատանքներին:
  • Գնահատել  դպրոցի  ուսումնադաստիարակչական գործունեությունը:
  • Աջակցել  աշակերտների  հանգստի ու ժամանցի  կազմակերպմանը:
  • Ծնողական  համայնքին  մասնակից դարձնել  դպրոցի գործունեությանը:
  • Աջակցություն  ցուցաբերել  դպրոցին պարբերաբար  բացակայող  աշակերտների խնդրի  լուծման հարցում:
  • Մասնակցել  ուսուցչի  կողմից աշակերտի  պարտադիր նվազագույն գիտելիքների գնահատման  գործընթացին:
  • Աջակցել  դպրոցի ուսունանյութատեխնիկական բազայի հարստացմանը:
  • Բացահայտել  հնարավոր հովանավորներին և նրանց հետ հաստատել կապեր:
  • Ներկայացնել առաջարկներ  դպրոցի նյութատեխնիկական բազան հարստացնելու համար:
  • Մասնակցել  սոցիալապես  անապահով  երեխաներին  օգնություն  ցույց տալու  գործին:
  • Ապահովել  երեխայի  իրավունքների  պաշտպանությունը դպրոցում:
  • Կազմակերպել  սեմինարներ  ծնողների համար:
  • Ապահովել  ծնողներին  տեղեկատվությամբ  և խորհրդատվությամբ:
  • Ծնողներին իրազեկել  կրթության ոլորտում իրականացվող  փոփոխություններին:
  • Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին հաշվետվությամբ  ներկայանա  ծնողական համայնքին:
  • Վերլուծել  տնօրենի  ներկայացրած դպրոցի  գործունեության մասին  հաշվետվությունը և ներկայացնել առաջարկություններ: